ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Մեծ քանակությամբ ջրի օգտագործումը չի նպաստում նիհարելուն

Մեծ քանակությամբ ջրի օգտագործումը չի նպաստում նիհարելուն
09.06.2012 | 01:26

Ըստ Մելբուռնի համալսարանի մասնագետների, կանանց համար հեղուկի թույլատրելի չափաբաժինը օրական 2,8 լիտրն է, տղամարդկանց համար` 3,4-ը: Ընդ որում` նշված ծավալն իր մեջ ներառում է ոչ միայն մթերքների մեջ եղած հեղուկը, այլև տարատեսակ ըմպելիքները, ոչ թե սոսկ ջուրը:

Գիտնականները նշել են, որ հեղուկի անհրաժեշտ քանակությունը կարելի է ստանալ նաև մրգերից, բանջարեղենից, հյութեր, թեյ և սուրճ օգտագործելով: Ջրի մեծ քանակության (օրական մինչև 8 բաժակ) օգտագործումը` որպես նիհարելու միջոց, որևէ արդյունք չի ունենում, քանի որ այն դուրս է գալիս օրգանիզմից:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ